Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էմիլիանո Սալայի հայրը որդու մահից երեք ամիս անց մահացել է

Էմիլիանո Սալայի հայրը որդու մահից երեք ամիս անց մահացել է
27.04.2019 | 10:38

Մահացել է Օրասիո Սալան՝ ավիաողբերգության պատճառով մահացած արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը: 58-ամյա Օրասիո Սալան մահացել է սրտի կաթվածից, Պրոգրեսոյում գտնվող իր տանը: Հունվարի 21-ի երեկոյան մասնավոր ինքնաթիռը, որում գտնվում էր 28-ամյա Էմիլիանո Սալան անհետացել էր ռադարների տեսադաշտից: Ֆուտբոլիստի դին հայտնաբերվել էր Լա-Մանշում՝ փետրվարի 4-ին։

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ